ISTOBAL TRACER միավորում է հաճախականությամբ կարգավորվող լվացման երեք տարբերակ՝ հորիզոնական, ուղղահայաց և պտուտաձև շարժումները կառավարելու համար։ Ծրագրային ապահովմամբ կարգավորվող այս բոլոր կառավարման տարրերը հանգեցնում են գերարդյունավետ և արագ անհպում լվացման, որը իր հերթին բերում է զգալի խնայողության այլ անհպում լվացող համակարգերի համեմատ։  

 

ISTOBAL TRACER-ը իրենից ներկայացնում է վերին լվացող մոդուլ, շրջված “L” տառի տեսքով խողովակների համակարգով, որոնք ամրացված են լվացող սարքի հիմնական շրջանակին՝ քիմիական նյութերը և բարձր ճնշմամբ ջուրը մատակարարելու համար։ Այս եզակի կոնֆիգուրացիան թույլ է տալիս լվանալ մակերևույթը առանց խոչընդոտների, այսինքն՝ ցանկացած ավտոմեքենա կարող է հեշտությամբ մուտք գործել և լիովին անվտանգ լվացվել։

 

ISTOBAL TRACER-ը ճկուն է և թույլ է տալիս առաջարկել տարբեր քիմիական սփրեյերի, մոմերի,փրփուրների ընտրության լայն տեսականի և չորացման հնարավորություն։

 

ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Այն ունի 3 պոմպերից բաղկացած կոմպլեկտ, որը մատակարարում է ջուրը 126լ/70 բար ճնշման տակ։ Չժանգոտող պողպատից Venturi ներարկման համակարգ ջրի՝ իր սեփական պոմպով։ 

 

ՉՈՐԱՑՈՒՄ

7,5 կՎտ հզորությամբ երեք չարացնող տուրբինները երաշխավորում են հնարավորինս արագ լվացման լավագույն որակը։

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

360º-ով պտտվող էլեկտրոնային էնկոդերը թույլ է տալիս կառավարել խողովակների դիրքը՝ ադապտացվելով բոլոր տեսակի ավտոմեքենաներին։ Լվացման ընթացքում բարձր ճշգրտության այս շարժումները թույլ են տալիս նվազագույնի հասցնել ջրի և քիմիական նյութերի ծախսը։

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Լվացման համակարգը համալրված է անվտանգության համակարգով, որը թույլ է տալիս խուսափել խոչընդոտներից, ինչպիսիք են կողային հայելիները և բռնակները, որոնք կարող են վնասվել լվացման ընթացքում։

Երբ անվտանգության համակարգը գտնում է խոչընդոտ, այն բացում է ցնցուղը և հիշում է խոչընդոտի կոնկրետ դիրքը՝ հետագայում այն շրջանցելու նպատակով։